AM
11 Դեկտեմբեր 2006 - 11:25 AMT

Ֆրանսիացի դիտորդը հուսով է, որ Ղարաբաղը կհասնի անկախության իր իրավունքին

«Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունման հանրաքվեն անցկացվել է միջազգային նորմերին համապատասխան: Կազմակերպումը լավ մակարդակի վրա էր: Դուք քայլ առ քայլ մոտնեում եք ձեր նպատակին»: Այդ մասին հայտարարել է անկախ դիտորդ Ֆրասնիայից Ալեն Ֆրոսնելը: Մեկ այլ միջազգային դիտորդ Ֆրանսիայից, Իվ Բատայ աշխարհաքաղաքական հրատարակության խմբագիրը, որը աշխարահի տարբեր երկրների ընտրություններին մասնակցելու հարուստ փորձ ունի, նշել է, որ «քվեարկության գործընթացը պատշաճ էր», եւ հույս է հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կհասնի անկախության իր իրավունքին»: «Ինչու՞ է դա հնարավոր ժողովուրդների մի մասի համար, իսկ մյուսների համար` ոչ: Չափանիշները պետք է միանման գործեն բոլոր ժողովուրդների համար, անկախ այն բանից` որտեղ են ապրում»,- ընդգծել է Իվ Բատայը, հաղորդում է Regnum-ը: