AM
26 Դեկտեմբեր 2015 - 11:13 AMT

ԱՊՀ երկրների ազգային արժույթների թուլացումն ու հայկական դրամը՝ համեմատաբար կայունների թվում

2014-ի վերջից և 2015-ի ընթացքում ԱՊՀ երկրների ազգային արժույթները զգալիորեն թուլացել են՝ հիմնականում ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված: Իսկ ռուսական ազգային արժույթի խնդիրները նավթի գների անկման և պատժամիջոցների արդյունքն են, ինչպես նաև տնտեսության ներքին գործոնները: Նավթի գների անկումն ազդել է նաև ԱՊՀ-ի տարածքում նավթ արտահանող այլ երկրների ազգային արժույթների կայունության վրա:

Դեկտեմբերի 21-ն ադրբեջանական մանաթի համար «սև երկուշաբթի» էր: Մանաթի պաշտոնական փոխարժեքը դոլարի և եվրոյի համեմատ նվազել էր գրեթե կիսով չափ, տարեկան կտրվածքով՝ գրեթե երկու անգամ:

2015-ի ընթացքում պարբերաբար դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվում էին ռուսական ռուբլին, ղազախական տենգեն, վրացական մանաթը, բելառուսական ռուբլին, ուկրաինական ղրիվնան:

Համեմատաբար կայուն արժույթների թվում էր հայկական դրամը. Վերջինիս կտրուկ արժեզրկումը տեղի ունեցավ 2014-ի դեկտեմբերին, երբ վայրիվերումներից հետո փոխարժեքը համեմատաբար կայունացավ 1 դոլարի հանդեպ 480 դրամի սահմաններում՝ արժեզրկվելով մոտ 20%-ով 2014-ի տարեսկզբի համեմատ:

Ստորև ներկայացնում ենք, թե քանի տոկոսով են արժեզրկվել ԱՊՀ երկրների և Վրաստանի ազգային արժույքները դոլարի նկատմամբ 2015-ի դեկտեմբերին դրությամբ՝ 2014-ի դեկտեմբերի համեմատ: