AM
18 Հունվար 2016 - 10:10 AMT

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Հայտնի է, որ Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» թիմում:

31-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք եվրոպական թիմեր: Մարկոսն առաջարկներ ուներ Ռումինիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Ռուսաստանից:

«Ալ Ռեադում» ֆուտբոլիստը ստանալու է տարեկան $420.000, մինչդեռ եվրոպական թիմերը գրեթե 2 անգամ քիչ գումար են առաջարկել, գրում է Armsport.am-ը:

Մարկոս Պիզելիի վերջին ակումբը եղել է ղազախական «Ակտոբեն», որտեղ նա հանդես է եկել 2014-2015թթ.:

«Ակտոբեում» տարեկան աշխատավարձը կազմում էր $750 հազար, սակայն Ղազախստանում ներկայում ֆինանսական դժվարություններ են առաջ եկել եւ տեղի ակումբները կրճատում են բյուջեները: