Հունվարի 22-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։
Իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները, տեղեկացնում է ՀՀ առողջապայության նախարարությունը:
Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։
Հունվարի 22-ին նախարարությունը տեղեկացրել է որ Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Ձեռքբերված «Տամիֆլյուի» հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին: «Տամիֆլյուն» համարվում է H1N1 տեսակի (խոզի գրիպ) վիրուսից պաշտպանվելու և այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական դեղամիջոցը։
Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:
Միաժամանակ, հունվարի 23-ին առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ անցած՝ 2015-ի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ, Ժողովուրդ»-ին հղումով գրում է Yerkir.am-ը։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014-ին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ։ Մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ։
Կարդացեո նաև՝ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց





