AM
9 Հունվար 2007 - 09:44 AMT

Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 23-ին Մոսկվայում

Հունվարի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպումը կանցնի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: «Բանակցությունների ժամանակ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկները»,-նշել է արտգործնախարարը: