Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարարությունում հունվարի 23-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Թրենդը», ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, որն արձակուրդի մեջ է, սկսել է հանդիպման նախապատրաստումը: Բանակցություններին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզան եւ Բերնար Ֆասյեն: Բանակցություններում, ինչպես ենթադրվում է, կքննարկվեն կողմերի կարծիքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկների վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցեր:





