AM
19 Հունվար 2007 - 17:07 AMT

Հայաստանի նախագահ. Հրանտ Դինքի սպանությունը խստագույնս դատապարտելի է

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ցավակցությունն է հայտնում Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հարազատներին եւ մերձավորներին: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ում ստացված հայտարարության մեջ, «հանրահայտ հայ լրագրողի սպանությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ խստագույնս դատապարտելի է: Հուսով ենք, որ Թուրքիայի իշխանությունները կանեն հնարավորը` մարդասպանին բացահայտելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար»: