Հանրապետության տարածքում փետրվարի 22-24-ը, 26-ին՝ առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով:
Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 22-24-ը, 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա կարևատև անձրևի հավանականություն, 25-ին՝ առանց տեղումների եղանակ: 23-24-ի ցերեկը ջերմաստիճանը բարձրանալու է մինչև +13, 25-26-ին՝ +14 աստիճան:





