AM
22 Փետրվար 2016 - 07:23 AMT

Ստեփանծմինդա-Լարսն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում առկա է ուժեղ քամի:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Կարդավեք նաև՝ Երևանում փետրվարի 22-24-ը փոփոխական ամպամածություն է սպասվում. Ջերմաստիճանը կբարձրանա