AM
20 Հունվար 2007 - 13:00 AMT

Հունվարի 21-ին Հոլանդիայի հայկական եկեղեցիներում Հրանտ Դինքի հոգեհանգիստն է անցկացվելու

Հունվարի 21-ին Հոլանդիայի հայկական եկեղեցիներում Հրանտ Դինքի հոգեհանգիստն է անցկացվելու: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON), արարողությունն անցնելու է Ամստերդամի եւ Ալմելոյի հայկական եկեղեցիներում:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ, հունվարի 21-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում – ՀԱԵ աշխարհասփյուռ բոլոր թեմերում կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն բարեհիշատակ Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար