Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնեց Մոսկվա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու նպատակով, հարղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաջորդ օրը` հունվարի 23-ին նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:





