Հունվարի 25-ին Երեւանում կբացվի Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ինստիտուտը կկրի Հայաստանի Առաջին Հանրապետության ազգային հերոս Դրաստամատ Կանայանի անունը:





