AM
24 Հունվար 2007 - 09:10 AMT

ԼՂՀ նախագահը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունում: Ինչպես նշել են մամլո ծառայությունում, ներկայումս բանակցություններ են ընթանում հանդիպման վայրի մասին, որը պետք է կայանա կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում: