Իրաքում հայ խաղաղապահների հերթական ռոտացիան տեղի կունենա հունվարի 27-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Սա հայ խաղաղապահ համակազմի արդեն հինգերորդ հերթափոխն է, որ մասնակցում է Իրաքի ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնմանը: Հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխի կազմում են 46 մարդ. շտաբի երկու սպա, երեք ռազմական բժիշկ, 10 սակրավորներ եւ տրանսպորտային դասակը, բաղկացած 31 վարորդներից:





