«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դրական է գնահատվում ԱՄՆ կողմից: Միեւնույն ժամանակ ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ հուսով է, թե ղարաբաղյան թեման չի դառնա նախընտրական շահարկումների առարկա Հայաստանում:





