AM
24 Հունվար 2007 - 10:31 AMT

Տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ այցից հետո կլուծվի Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպման հարցը

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը պարզ կդառնա տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից հետո: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հունվարի 23-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած բանակցություններից հետո: Ընդհանուր առմամբ գնահատելով անցած հաղորդման արդյունքները` Մամեդյարովը նշել է, որ տեղի է ունեցել կարծքիների ակտիվ փոխանակում ղարաբայան հակամարտության խնդիրների շուրջ, քննարկվել են կարգավորման հիմնարար սկզբունքները: Նրա խոսքերով, ուշադրությունը սեւեռված է եղել հակամարտության կարգավորման վերջին սկզբունքի վրա: Բնութագրելով բանակցությունների մթնոլորտը` Մամեդյարովը դրանք «բավականին բարդ է» անվանել` նշելով, որ բանակցային գործընթացը կշարունակվի: «Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են տարածաշրջան, եւ այդ խնդիրների շուրջ խորհրդատվությունները կշարունակվեն Բաքվում եւ Երեւանում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ռեգնումը»: