AM
24 Հունվար 2007 - 10:59 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել Լեռնային Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) մտադիր են այցելել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, եթե հունվարի 25-ին բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ: Իրենց հերթին, ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում ասել են, որ Երեւանում ծրագրվում է միջնորդների մամլո ասուլիսը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Երեւան կժամանեն Բաքվից Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո: