AM
24 Հունվար 2007 - 12:42 AMT

Ռ. Քոչարյանն ու Ի. Ալիեւը հազիվ թե հանդիպեն մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը «դրական է» եղել: Այդ մասին «Ազատության» ռադիոկայանին է հայտարարել Վարդան Օսկանյանը: «Չեմ կարող ասել, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել. բայց, կարծում եմ, արդյունավետ փորձ էր, եւ պետք է շարունակել բանակցությունները»,֊ – նշել է նա: Նախարարը քիչ հավանական համարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: