AM
24 Հունվար 2007 - 14:36 AMT

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սուր խնդիրներ չկան

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սուր խնդիրներ չկան: Այդ մասին Սոչիում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այս պահի դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ չկան չլուծված խնդիրներ, չկա մի բարդ, սուր հարց, որը գտնվի քննարկման փուլում»,-ասել է Ռուսաստանի նախագահը իր հայ գործընեկրոջ հետ հանդիպումից առաջ: Ըստ Ռուսաստանի նախագահի, 2006 թվականին Ռուսաստանն ու Հայաստանը լրջորեն մոտեցան էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտի հարցերի լուծմանը, ապրանքաշրջանառությունն աճել է, հաղորդում է«Ինտերֆաքսը»: Պուտինը հույս է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: