AM
24 Հունվար 2007 - 14:56 AMT

Երեւանն ու Մոսկվան բավարարված են տնտեսական համագործակցության զարգացմամբ

Երեւանն ու Մոսկվան բավարարված են տնտեսական համագործակցության զարգացմամբ եւ մասնավորապես էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մասին պայմանավորվածությունների իրագործմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք վերջին տարիների ապրանքաշրջանառության կայուն աճի դինամիկայից` եթե 2005 թվականին այն աճել է 40 տոկոսով, ապա 2006 թվականի 11 ամիսների ընթացքում` գրեթե 70 տոկոսով կամ մինչեւ 440 մլն դոլար»,-նշել է Պուտինը` հավելելով, որ «ամփոփիչ ցուցանիշը նախորդ ողջ տարվա համար կարող է կազմել շուրջ կես միլիարդ դոլար»: ՌԴ նախագահն ընդգծել է, որ համագործակցության ծանրաքարշը մնում է էներգետիկան: