AM
26 Հունվար 2007 - 12:15 AMT

Եթե ռազմական գործողություններ սկսվեն, Հայաստանի բանակը կկարողանա պաշտպանել իր հայրենիքը

Բանակը ի վիճակի է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները, քանի որ պրոֆեսիոնալ սպայական անձնակազմ ունի եւ ժամանակակից տեխնիկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որ մասնակցում էր Հայաստանի ԶՈՒ կազմավորման 15-ամյակին նվիրված համաժողովի աշխատանքներին: Փոխնախարարի խոսքերով, Հայաստանի ԶՈՒ-ն պատրաստվածության բարձր մակարդակ ունեն, եւ այսօր հատուկ ուշադրություն է հատկացվում անձնակազմի պատրաստվածությանը: Եւ եթե, Աստված չտա, ռազմական գործողություններ սկսվեն, Հայաստանի բանակը կկարողանա պաշտպանել իր հայրենիքը»,- նշել է Հարությունյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Բանակը սառած օրգանիզմ չէ եւ զարգանում է: «Բնական է, որ Բանակի կայացման 15 տարիների ընթացքում ոչ բոլոր հարցրերն է հնարավոր եղել լուծել, կան միջազգային չափանիշներ, որոնցով մենք պետք է առաջնորդվենք: Մենք պետք է դրանք կիրառենք եւ ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով ներմուծենք մեր համակարգ»,- նկատել է փոխնախարարը: Այս կապակցությամբ, նա նշել է, որ անհրաժեշտ է ռազմական դոկտրին մշակել, որը նաեւ իր մեջ կներառի զարգացած պետությունների փորձը: «Ես վստահ եմ, որ մեզ դա կհաջողվի: Սակայն մենք չենք ցանկանում, որպեսզի բոլոր բարեփոխումները բանակում իրականացվեն ժողովրդի օգտին, այդ պատճառով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով օգտագործել այն միջողները, որոնք ընձեռվում են բանակին»,- հայտարարել է Հարությունյանը:

Հարությունյանի գնահատականերով, այսօր Բանակի նկատմամբ ժողովրդի վստահությունն աճել է մինչեւ 80 տոկոս: Նա ընդգծել է, որ Հայոց բանակը կայացել է եւ ժամանակակից համալրում ունի: «Թող ոչ ոք չկարծի, որ կարող է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քայլեր իրականացնել, քանի որ բանակն ի վիճակի է պաշտպանել իր հայրենիքը»,- ամփոփել է փոխնախարարը, հաղորդում է Regnum-ը: