AM
29 Հունվար 2007 - 10:14 AMT

Հայոց ցեղասպանության մերժումը Հոլոքոստի մերժումն է

ՄԱԿ-ի բանաձեւը Հոլոքոստի վերաբերյալ խորհրդանշական է քայլ է, սակայն առավել խորհրդանշական է հանդիսանում ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության հարցի որեւէ հիշատակման եւ նույնիսկ քննարկման բացակայությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Միջազգայաին քաղաքականության հետազոտման հայակական խմբի (Armenian International Police Research Group – AIPRG) փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: «Ինչո՞վ է զբաղված ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Ինչու՞ չի բարձրացվում Հայոց ցեղասպանության հարցը, հատկապես հիմա, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է Հրանտ Դինքի սպանության հարցին: Ինչու՞ ՄԱԿ-ում հայ դիվանագետը չի բարձրացնում այս հարցը եւ չի հիշեցնում Միացյալ Ազգերին Հայոց ցեղասպանության մասին»,- ընդգծել է նա:

Նա նաեւ նշել է, որ Հոլոքոստի պատմական արժանահավատությունը ճմարիտ է եւ այն պետք է դատապարտվի, սակայն Հայոց ցեղասպանության ակտիվ մերժումը, որը մեծ թափով շարունակվում է, ավելի էական է, քան Հոլոքոստի ցանկացած մերժում: «Իրական տեսակետն այստեղ կայանում է նրանում, որ Հայոց ցեղասպանությունը չի կարելի թողնել Հոլքոստի շողքում: Հայոց ցեղասպանությունն առաջինն էր XX դարում եւ անմիջականորեն կապված է Հոլոքոստի հետ, որն ավելի ուշ է եղել: Պետք չէ տարբերություն դնել դրանց միջեւ, սակայն դուրս է գալիս, որ Հայոց ցեղասպանության մերժումը Հոլոքոստի մերժումն է: Բացի այդ, այստեղ որոշակի կեղծավորություն կա, քանի որ այսօր էլ ցեղասպանություն կա Դարֆուրում, Ռուանդայում եւ միջագային հանրությունը շատ քիչ բան է անում, որպեսզի վերջ դնի դրանց»,- ասել է ամերիկացի փորձագետը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՄԱԿ-ը բանաձեւ է ընդունել Հոլոքոստի մերժման դեմ: Հունվարի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Այս ամսաթիվն ընտրվել է` որպես ամենամեծ ճամբար Օսվենցիմի գերիների ազատագրման օր` 1945 թվականի հունվարի 27: