AM
26 Մարտ 2016 - 06:16 AMT

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է. Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մարտի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:Դժվարանցանելի էին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց Լեռնանցքը: Մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Ձնաբքի հետևանքով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ էր: Մարտի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կարդացեք նաև՝ Երևանում մարտի 25-26-ը տեղումներ են սպասվում. Հնարավոր է քամու ուժգնացում