ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մարտի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի էր Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Մարտի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:Դժվարանցանելի էին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց Լեռնանցքը: Մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Ձնաբքի հետևանքով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ էր:
Կարդացեք նաև՝ Մարտի 28-29-ը տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կբարձրանա





