AM
3 Փետրվար 2007 - 13:09 AMT

Ղարաբաղ փախած եւ հայրենիք վերադարձված ադրբեջանցի զինվորին ձերբակալել են Բաքվում

Ադրբեջանում ձերբակալվել է ղարաբաղյան կողմն անցած, իսկ այնուհետեւ հայրենիք վերադարձված ադրբեջանական բանակի զինվոր Վուսալ Գարաջաեւը: Ռազմական դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը Վ.Գարաջաեւի դեմ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 274 (դավաճանություն պետությանը) եւ 338.1 (մարտական հերթապահության կանոնների խախտում) հոդվածներով, ընթանում է քննություն: 1988 թվականի ծնված Վուսալ Մուհամեդ օղլու Գարաջաեւը բանակ է զինակոչվել անցյալ տարի Բալակենի շրջանի Զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է ԱՊԱ-ն: