AM
14 Փետրվար 2007 - 11:08 AMT

Հայաստանի նախագահը համոզված է, որ հետագայում եւս Իտալիայի հետ հարաբերությունները հաջողությամբ կզարգանան

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի հետ: Նա ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Կլեմենտեի ավանդը հայ-իտալական հարաբերությունների սերտացման գործում եւ վստահություն է հայտնել, որ այսուհետ եւս դրանք հաջողությամբ կզարգանան` ձեռք բերելով շատ ավելի համակարգված բնույթ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի եւ երկկողմ համագործակցության խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: