Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի ՀՕՊ-ի ազգային համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, հայտարարել է Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: «ՀՕՊ-ի համակարգը Հայաստանում մի կողմից ուրախացնում է մեզ, մյուս կողմից, մենք ձեզ կօգնենք, այդ թվում նաեւ այն ուժերով եւ միջոցներով, որոնք առկա են ռուսական 102-րդ ռազմակայանում, որը տեղակայված է հանրապետության տարածքում»,-ասել է Վ.Միխայլովը հինգշաբթի օրը Երեւանում, բացելով ԱՊՀ անդամ երկրների ՌՕՈՒ եւ ՀՕՊ-ի հրամանատարների ուսումնա-մեթոդական հավաքի աշխատանքը: Հավաքի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները, հաղորդում է Ինտերֆաքսը:





