Այսօր Փարիզում կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ինչպես հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ջոնաթան Հենիքը, չի բացառվում, որ համանախագահներն այսօր եւս մեկ հանդիպում անցկացնեն: Նա նշել է, որ դա եղել է համանախագահների աշխատանքային հանդիպումը, եւ մանրամասները չեն հաղորդվում: Ջ. Հենիքը նաեւ հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համանախագահների հանդիպման մասին, հայտնում է «Թրենդը»:
Հիշեցնենք, որ այսօր Փարիզում համանախագահները հանդիպելու են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:





