Ապրիլի 26-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի անունից հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է «Առավոտը»:
Նա հայտարարել է, որ առաջարկում են հնարավորության սահմաններում աջակցություն տրամադրել զոհված զինծառայողների ընտանիքներին. «Ցանկանում ենք կամավորության սկզբունքով նախաձեռնել միջոցների հավաքագրում՝ համախմբելով ԱԺ բոլոր պատգամավորներին, ովքեր պատրաստ են իրենց ամսական աշխատավարձից որոշակի մաս մշտապես տրամադրել վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության գործին՝ ապահովելով նրանց համար կայուն և շարունակական նյութական աջակցություն»:
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ դա մյուսների համար էլ վարակիչ կլինի, իսկ թե ինչպես կարող են օգնել՝ կորոշեն միասին, կարևորը, որ զինվորի ընտանիքը զգա մարդկանց աջակցությունն ու հոգատարությունը:
Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական գումարի րափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է 1 մլն դրամ փոխհատուցման գումար:
Ապրիլի 2-ին 5-ը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական աջակցություն կազմակերպելու նպատակով մի շարք հաշվեհամարներ են բացվել:
Ընթերցեք նաև. Ինչ աջակցություն է նախատեսված զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների համար





