Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հրավերներ է ուղարկել միջազգային կառույցներին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, 2007 թ. մայիսի 12-ին նշանակված ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:





