Ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություններն Անկարայում կքննարկեն հայկական հարցը: Այդ մասին հայտնել են Ադրբեջան-Թուրքիա Գործարարների միությունում (ATIB): Փետրվարի 26-27 ATIB պատվիրակությունը կայցելի Անկարա: Այցելությունը կայանալու է Համակարգող խորհդի նիստին մասնակցելու համար: Համակարգող խորհդի նիստի ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր խնդիրները հայկական հարցի շուրջ: Ծրագրվում է «որոշել կողմերի ռազմավարությունն ու ծրագիրը պատմական ճշմարտության քարոզչության համար», հաղորդում է Day.az-ը:





