AM
26 Փետրվար 2007 - 11:16 AMT

Դեռեւս վաղ է խոսել Լեհաստանում ՀՀՊ ամերիկյան համակարգի տեղակայման մասին

«Ներկայումս մենք չենք խոսում Լեհաստանում ՀՀՊ համակարգի տեղակայման մասին, ուղղակի մենք ունենք ԱՄՆ առաջարկը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, այդ հարցը լուծվելու է կառավարությունում, սակայն դեռեւս վաղ է խոսել դրա մասին: «Լեհաստանի համար առաջնային է իր անվտանգության հարցը: ԱՄՆ ծրագրերն արդեն բավականին երկար ժամանակ է արժանանում են Ռուսաստանի բացասական վերաբերմունքին, սակայն հռչակագրային հայտարարությունները տարբերվում են գործողությունների քաղաքականությունից»,-նշել է նա: Ա.Ֆոտիգան ընդգծել է, որ բանակցություններում անպայման հաշվի կառնվեն բոլոր տեսակետները, որոնք կպահպանեն աշխարհում ուժերի հավասարակշռությունը եւ չեն խարխլի եվրոպական անվտանգության, ինչպես նաեւ Եվրոպայի մաս կազմող Լեհաստանի անվտանգության հիմքերը: