Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել են եւս երեք կասկածյալներ: Իններորդ կասկածյալ Վեյսել Տոպրակի կալանքից հետո ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկին` Ստամբուլում, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Այդպիսով, կասկածյալների թիվը այդ գործով հասավ 12-ի: Ավելի վաղ դատարանը Տոպրակին մեղադրանք էր ներկայացրել «քրեական կազմակերպությանն աջակցելու» եւ «հանցագործներին պարտակելու» համար:





