AM
2 Մարտ 2007 - 13:18 AMT

Հայաստանը ԱՄՆ-ի կողմից առաջարկ չի ստացել իր տարածքում ՀՀՊ ռադարի տեղակայման վերաբերյալ

Հայաստանը ԱՄՆ-ի կողմից պաշտոնական առաջարկ չի ստացել իր տարածքում ՀՀՊ ռադարի տեղակայման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նշենք, որ ինչպես հյատնում է «Vesti.ru»-ն, ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռադիոտեղորոշիչի մասին հարց չի քննարկվել:

Հիշեցնենք, որ ՀՀՊ Գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Պենտագոնը կցանկանար ռադիոլոկացիոն կայան ունենալ Կովկասում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Միեւնույն ժամանակ, Հ. Օբերինգը չի ճշտել` կոնկրետ որ երկրի մասին է խոսքը գնում: