AM
14 Մարտ 2007 - 13:34 AMT

Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի

ՌԴ-ն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, այն, որ տարածաշրջան են ժամանում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները, տարօրինակ չէ: «Համանախագահներն իրենք են պայմանավարվում, թե ով է այցելելու: Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ շուտափույթ կարգավորման հույս ունի»,- ընդգծել է Նիկոլայ Պավլովը: