Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ:
Թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում:
Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 56.23.52:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, ավելորդ ծախսերի և անձնակազմի կրճատման մասին մասին:





