AM
16 Հունիս 2016 - 09:04 AMT

Միջերկրածովյան ցիկլոն է ՀՀ-ում. Հունիսի 16-20-ն անձրևներ են սպասվում

Հունիսի 16-ին Հայաստանի տարածք է ներթափանցել միջերկրածովյան ցիկլոն, որը Հայաստանի տարածքում կպահպանվի մինչև հունիսի 21-ը: Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 16-ին և 17-ին, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:

Այս մասին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, գրում է Tert.am-ը:

Ըստ նրա` անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց ձորում։ Իսկ մյուս շրջաններում ցիկլոնի ազդեցությունը համեմատաբար թույլ կարտահայտվի:

Հունիսի 18-20-ին տեղումները կշարունակվեն, սակայն դրանք հատկապես կլինեն երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին: