AM
26 Մարտ 2007 - 14:31 AMT

Հայաստանի մասնակցությունը հարեւանության քաղաքականությանը կնպաստի հարաբերությունների զարգացմանը Իտալիայի հետ

Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Ըստ Վարդան Օսկանյանի, կա նշանակալի ներուժ ամուր հիմքեր ունեցող հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նշվեց, որ ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականությունը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության խորացման համար: Զրուցակիցները շոշափեցին տարածաշրջանային հարցեր, Իտալիայի հնարավոր ներգրավվածությունը Հայաստանի գյուղական աղքատության վերացման ծրագրերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: