AM
23 Հունիս 2016 - 09:42 AMT

Կառավարությունն 386 մեքենա կվաճառի

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստին որոշում է ընդունել օտարել 383 ավտոմեքենա:

Ըստ որոշման, պետական գույքի կառավարման վարչության ու մեքենաները շահագործող կառույցների միջև նշված տրանսպորտային միջոց¬ների հանձնման-ընդունման աշխատանքները պիտի կատարվեն 2 ամսվա ընթացքում:

Մեքենաների ճնշող մեծամասնությունը ռուսական և սովետական արտադրության ԳԱԶ, ՎԱԶ, ՈՒԱԶ մեքենաներ են, ցանկում առկա են անգամ ՌԱՖ ու Մոսկվիչ մակնիշի մեքենաներ: Դրանցից բացի, կվաճառվի 2007-2009 թթ գնված 19 հատ Toyota Corolla մեքենաներ, ու մի քանի այլ արևմտյան կամ կորեական արտադրության ավելի հին մեքենաներ:

Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

Կարդացեք նաև. Կառավարությունն Audi, Toyota, Mitsubishi ու ռուսական մեքենաներ կվաճառի