AM
27 Մարտ 2007 - 11:20 AMT

ԱՊՀ գործկոմի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն մասնակցելու է Ա. Մարգարյանի հուղարկավորությանը

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորութան արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանելու ԱՊՀ գործկոմի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը կայանալու է մարտի 28-ին Կոմիտասի անվ. Պանթեոնում, որտեղ թաղված են հռչակավոր հայեր ու խոշոր քաղաքական գործիչներ: