AM
27 Մարտ 2007 - 12:22 AMT

Թուրքիայի ղեկավարությունը ցավակցություններ է հայտնել Ա. Մարգարյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին իր ցավակցությունն է հղել նաեւ Թուրքիայի փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլահ Գյուլը: