Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մարտի 28-ին Երեւան է ժամանելու Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրտան Տեզգորը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Երեւան է ժամանելու նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:





