AM
28 Մարտ 2007 - 11:18 AMT

Յու. Լուժկով. Անդրանիկ Մարգարյանը շատ բան է արել Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության զարգացման համար

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հեռագրում, մասնավորապես, ասված է.«Կյանքից հեռացավ տաղանդավոր կազմակերպիչն ու հմուտ ղեկավարը, ով իր արժանի ներդրումն է ունեցել Հայաստանում իրավիճակի կայունացման, տնտեսության ամրապնդման եւ երկրի բնակչության կյանքի բարելավման գործում: Ա.Մարգարյանը շատ բան է արել Ռուսաստանի եւ Հայաստանի, Մոսկվայի ու Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման գործում: Անդրանիկ Մարգարյանի հիշատակը մշտապես կմնա մեր սրտերում»: