AM
5 Հուլիս 2016 - 09:23 AMT

Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն երթևեկության համար: Դա պայմանավորված է Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Հուլիսի 5-ին ժամը 19-20-ը դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Աբովյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ ճանապարհահատվածներում:

1995-ի հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց ՀՀ Սահմանադրության հաստատման համաժողովրդական հանրաքվե: Հայ հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին: 1995-ին Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր: