AM
5 Ապրիլ 2007 - 08:50 AMT

Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ

Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշ֊տոնակատարի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանն ազատվել է Հա֊յաս֊տանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վախճանվեց մարտի 25-ին սրտի հանկարծակի կանգից` պսակաձեւ անոթների արյան շրջանառության խափանման հետեւանքով: