AM
5 Ապրիլ 2007 - 10:30 AMT

Հայաստանը պետք է պատրաստ լինի Բաքվի հնարավոր ագրեսիային

Ամերիկա-իրանական հարաբերությունների սրման դեպքում Ադրբեջանը կարող է փրոձել դիմել ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է պատրաստ լինի Բաքվի հնարավոր ագրեսիային: «Այդ առումով Հայաստանի ռազմական պատրաստվածությունը պետք է առավելագույնը լինի»,-ընդգծել է նա: