AM
13 Հուլիս 2016 - 06:56 AMT

Ջերմուկի առողջարանային և դիտարժան հատվածները կապող ճեմուղին պատրաստ կլինի օգոստոսի վերջին

Ջերմուկում կառուցվող մոտ երկու կմ երկարությամբ ճեմուղին պատրաստ կլինի 2016-ի օգոստոսի վերջին: Այս մասին տեղեկացվել էՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ Ջերմուկ աշխատանքային այցի ժամանակ:

Ծրագրի ավարտին Ջերմուկը կունենա բարեկարգ զբոսավայր՝ կապելով միմյանց քաղաքի առողջարանային և դիտարժան հատվածները, բնության և ճարտարապետական հուշարձանները՝ այդ կերպ հարմարավետ միջավայր ձևավորելով հանգստացողների համար:

Ջերմուկում ճեմուղի կառուցելու որոշումն ընդունվեց 2015-ին՝ հանրապետության նախագահի՝ Ջերմուկ այցելության ժամանակ:

Շրջայցի ավարտին քաղաքաշինության նախարարը Վայոց Ձորի մարզպետի և Ջերմուկի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել՝ Ջերմուկի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ: