AM
7 Ապրիլ 2007 - 11:12 AMT

Նիկոլայ Ռիժկովն ու Նիկոլայ Բորդյուժան շնորհավորել են Հայաստանի վարչապետին

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին նշանակման կապակցությամբ շնորհավորել են Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային խորհրդի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձանժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, շնորհավորական ուղերձներում նշվում է Սերժ Սարգսյանի անգնահատելի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում եւ վստահություն է հայտնվում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը հետագայում եւս կաշխատի Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի օգտին: