AM
13 Ապրիլ 2007 - 12:29 AMT

Թուրքիայի ԱԳՆ-ն հրաժարվել է խաչ տեղադրել Աղթամար կղզու եկեղեցու գմբեթին

Թուրքիայի Արտգործնախարարությունը մերժել է Կոստանդնուպոլսի հայկական պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի առաջարկությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ տեղադրելու մասին: Ինչպես հայտնի է, խնդրանքն սկզբում է հղվել է մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը, որն այն ուղարկել է Թուրքիայի ԱԳՆ: Թուրքիայի ԱԳՆ-ն տեղյակ է պահել իր որոշման մասին մշակույթի նախարարությանն ու Աղթամարի եկեղեցու տնօրինությանը:

«Նույնիսկ Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթին ոչ կիսալուսին կա, ոչ խաչ, քանի որ այն թանգարան է: Աղթամարի եկեղեցին եւս գործելու է որպես թանգարան եւ գմբեթին խաչի տեղադրումը սխալ քայլ կլինի»,- ասվում է արքեպիսկոպոս Մութաֆյանին ուղված Թուրքիայի արտգործնախարարության պատասխանում, գրում է Ստամբուլի «Մարմարա» թերթը: