AM
14 Ապրիլ 2007 - 10:01 AMT

ՀՀ նախագահը եւ ԵԱՀԿ-ի ու ԵԽԽՎ-ի դիտորդները քննարկել են Հայաստանում ընթացող ընտրական գործընթացները

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանում ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովների անդամներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ընտրական գործընթացին ու դրա դիտարկման սկզբունքներին առնչվող հարցեր: